2016-08-26 11:12:00

Անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել իսլամը` այսօրուայ համատեքստում։


Անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել իսլամը` այսօրուայ համատեքստում. կարծում են շատ մահմեդականներ։

«Իրական իսլամը խաղաղութիւն ու հանդուրժողականություն է. ոչ մի առնչութիւն կամ աջակցութիւն Իսլամական ինքնահռչակ խալիֆայութեանը».այս խօսքերն ասել է Խորվաթիայի Մեծ մուֆթի Ազիզ Հասանովը` Ռումինիայում ժողովուրդների բարեկամութեան Հանդիպման ժամանակ: Միևնոյն ժամանակ Մարոկկոյի թագաւորը`դիմելով իր համաքաղաքացիներին, կոչ է արել պայքարել հրեաների և քրիստոնեաների ատելութեան դէմ:

 Սրանից մի քանի օր առաջ Ֆրանցիսկոս Պապին ուղղուած նամակում իրանական Կոմայից Մեծ այաթոլլան շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Քահանայապետին այն բանի համար, որ նա տարբերակման գիծ է անցկացնում իսլամի և ահաբեկչութեան միջև: «Սրանք բոլորը յուսադրող նշաններ են, որոնք վեր են ածւում գործողութիւնների»,-այս յայտարարութիւնները  այսպէս է մեկնաբանում յայտնի իսլամագէտ քահանայ  յիսուսեան Սամիր Խալիլ Սամիրովը: Նա վստահ է, որ մահմեդականների մեծամասնութիւնը համաձայն է այս յայտարարութիւնի հետ, նրանք չեն ուզում ո՛չ պատերազմ և ո՛չ էլ ահաբեկչութիւն: Այնուամենայնիւ, Ղուրանի մէջ կան բռնութեան խօսքեր, ընդգծում է հայր Սամիրովը, 7-րդ դարի սկզբին բռնութիւնը եղել է բեդուինների աւանդութեան մի մասը և կիրառուել է գոյատևման համար: Այսպիսով այն, որ մուսուլմանների մեծամասնութիւնը դէմ է ահաբեկչութեանը – դա ճիշտ է, դա փաստ է, սակայն միւս կողմից էլ ճիշտ չէ, որ իսլամում չկայ բռնութիւն: Կարելի է ասել, որ երկու հայեցակէտերն ալ առկայ են: Վերջապէս, երբ մահմեդականներն ընդհանուր առմամբ ասում են, որ ահաբեկչութիւնը իսլամ չէ և ոչ մի կապ չունի մահմեդականների հետ – դա ճիշտ չէ»:

 Հայր Սամիրը մի կողմից ընդգծում է այն աներկբայելի փաստը, որ մահմեդականների մեծամասնութիւնը բռնութիւն չի ուզում և վաղուց է առաջարկում նորովի մեկնաբանել Ղուրանն ու աւանդութիւնը` այն տեղադրելով պատմական համատեքստի մէջ, այնպէս, ինչպէս որ մենք` քրիստոնեաներս ենք անում Հին Կտակարանի պարագայում: «Մենք այն կարդում ենք այսօրուայ աչքերով և ժամանակակից մտածողութեամբ ու ասում ենք. այս ամենը անցեալի համար է»: Շատ մահմեդականներ նոյն կարծիքն ունեն նաև իսլամի մասին, նրանք պնդում են, որ այն պէտք չէ բառացիօրէն հասկանալ, այլ պէտք է ճիշտ մեկնաբանել: Նրանք «ձգտում են խաղաղութեան, սակայն, ցաւօք սրտի, ոչ բոլորը»,- ամփոփեց հայր Սամիրը:

 Ներկայ պահին մուսուլմաններն ահաբեկչութիւնից հեռու մնալու քաջութիւն ունեն, սակայն յաճախ միայն խօսքերով, կարծում է հայր Սամիրը: Եվրոպայում նրանք ասում են, որ ահաբեկչութիւնը առնչութիւն չունի իսլամի հետ, սակայն այլ խօսքեր են անհրաժեշտ, անհրաժեշտ է պայքարել այն ահաբեկչութեան դէմ, որը ոգեշնչւում է իսլամական տեքստերով և իրեն իսլամ է անվանում: «Հեշտ է գեղեցիկ խօսքեր ասելը,- կարծում է կաթողիկէ իսլամագետը: – Սակայն այն ինչի կարիքը, որ մենք ունենք – դա բռնութեանը ճիշտ հակառակ ուսուցումն է, և այն պէտք է ամրագրուի գրքերում, կրթութեան մէջ, փաստաթղթերում ու փաստերում»: Այսպիսով, առաջին հերթին մահմեդականները պէտք է գործեն դաստիարակութեան և կրթութեան մակարդակում, համոզուած է կաթողիկէ իսլամագետ քահանայ Սամիր Խալիլ Սամիրը:

 








All the contents on this site are copyrighted ©.